Եվրամիության երկրները ԱՄՆ-ին կոչ են արել Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ չսկսել քանի դեռ ՄԱԿ-ը չի հրապարակել Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ զեկույցը: Ինչպես հաղորդում էր թուրքական «Haberler»-ը՝ նման առաջարկով ԵՄ երկրները հանդես են եկել այսօր Վիլնյուսում տեղի ունեցած միջխորհրդարանական համաժողովի ժամանակ՝ նվիրված անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականությանը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման փորձում է ստանալ կոնգրեսի համաձայնությունը Սիրիայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու համար: Նման որոշում ընդունվեց այն բանից հետո, երբ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենք կիրառվեց: ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ քիմիական զենքի թողած ազդեցությունից Սիրիայում մոտ է 1,4 մլն մարդ է զոհվել:
