Հիդրոու օդնավակայանի երկու անվտանգության աշխատակիցներ ազատվել են աշխատանքից հայտնի մարդկանց կողմից օգտագործվող VIP հանգստի սենյակի մուտքավճարները գողանալու համար:
Անձնակազմի երկու անդամները մեղադրվել են կաշառք վերցնելու միջոցով տարբեր ուղևորների հատուկ ծառայությունից օգտվել թույլատրելու համար առանց 1,800 ֆունտ մուտքավճարի: Այդ սենյակները նախկինում միայն կարող էին օգտագործվել թագավորական ընտանիքի, դիվանագետների և պետության ղեկավարների կողմից:
Նրանք նաև աստղերից նվերներ են վերցրել՝ թողնելով, որ նրանք հեռանան առանց մուտքավճարի:
VIP սենյակի ծառայությունից օգտվել են Դեյվիդ Բեքեմը և Ռիհաննան, բայց հայտնի չէ արդյո՞ք նրանք վճարել են, թե ոչ:
Ըստ The Sun-ի՝ երկու աշխատակիցներին աշխատանքից հեռացրել են ներքին հետքննություն իրականացնելու արդյունքում:
Հատուկ սենյակը վճարունակ մարդկանց համար բաց է դարձել երկու տարի առաջ:
Դեռևս պարզ չէ հեռացված աշխատակիցներին կհանձնեն ոստիկանության, թե ոչ:
Tags: օդանավակայան