Մոսկվայում, քաղաքապետի ընտրությունների քվեաթերթիկների 95,5%-ն արդեն մշակվել է :
Նախնական հաշվարկով, քաղաքապետի պարտականությունները կատարող Սերգեյ Սոբյանինը հավաքել է 51,11%, ՌՀԿ-Պառնաս կուսակցության թեկնածու Ալեքսեյ Նավալնին հավաքել է 27,41%, իսկ ՌԴԿԿ ներկայացուցիչ Իվան Մելնիկովը` 10,74%:
Առաջին փուլում հաղթելու համար, թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50%-ը, հակառակ դեպքում, քաղաքապետի աթոռի համար պայքարը կշարունակվի հաջորդ փուլում: Նախնական տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցությունը կազմել է գրեթե 32%:
Tags: քաղաքապետ