Ադրբեջանցի սկանդալային գրող Աքրամ Այլիսլին լքել է Ադրբեջանը, տեղեկացնում է ադրբեջանական “haqqin.az” կայքը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` գրողի որդին տեղեկացրել է, որ մի քանի օր է, ինչ հայրը տանը չէ։ Սակայն նա չի ասել, թե որտեղ է գտնվում Այլիսլին։
Գրողի բջջային և քաղաքային հեռախոսները ևս չեն պատասխանում։
“Haqqin.az” կայքում նշվում է, որ չի բացառվում` Աքրամ Այլիսլին այժմ գտնվում է արտերկրում՝ իր համար քաղաքական ապաստան գտնելու նպատակով։
Հիշեցնենք, որ Աքրամ Այլիսլին Ադրբեջանում մեծ աղմուկ հանած “Քարե երազներ” վեպի հեղինակն է: Վեպը թարգմանվել է նաև հայերեն:
Tags: ադրբեջան
