Կիմ Չեն Ինը դուստր ունի: Դրա մասին շշուկներ վաղուց էին շրջանառվում, սակայն Հյուսիսային Կորեայի քաղաքական ղեկավարությունը չէր շտապում այն հաստատել կամ անգամ հերքել: Բռնապետի դստեր մասին ճշմարտությունը ԶԼՄ-ներին հայտնել է ամերիկացի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը, որը սերտ կապեր է պահպանում բռնապետի հետ ու հաճախ է մեկնում Հյուսիսային Կորեա:
Հարցազրույցում Ռոդմանն ասել է, որ Կիմ Չեն ինը լավ հայր ու ընտանիքի ղեկավար է: Արժե նշել, որ այդ հանգամանքը ոչ մի կերպ չի խանգարում երիտասարդ բռնապետին պարբերաբար աշխարհին սպառնալ միջուկային զենքով:
Tags: Հյուսիսային Կորեա