Հնդկաստանում ոստիկանները կես գիշեր հետապնդելեն մի ավտոմեքենա, որում ենթադրաբար, հանցագործներ էին: Երբ վերջապես հետապնդումն ավարտվեց հաջողությամբ, ոստիկաններն ատոմեքենայի մեջ ոչ թե ոսկի ու թանկարժեք իրեր կամ թմրանյութ հայտնաբերեցին, այլ կենդանի 8 ավանակ:
Չարագործներն էշերին Մահարաշտրա նահանգից հարևան Անդհրա-Պրադեշ էին տանում: Տեղի բնակիչները հավատացած են, որ էշի միս ուտելով կարելի է ավելացնել ուժն ու տղամարդկությունը: Անդհրա-Պրադեշում էշերը բոլորին չեն բավականացնում, քանի որ ֆերմերները որոշել են էշերը տրակտորներով կամ այլ տեխնիկայով փոխարինել: Դրա համար էլ գողերը որոշել են զբաղվել էշերի մատակարարմամբ: Մեկ էշի արժեքը 150 դոլարից ավելի է:
Հանցագործներն իրենց ավտոմեքենան այնպես են ձևափոխել, որ միանգամից հնարավոր լինի 10 էշ տեղափոխել: Կովերից բացի , որոնք Հնդկաստանում սուրբ են համարվում, էշերին նույնպես տերերը չեն կապում ու այդ կենդանիներն ազատ թափառում են: Դա էլ թեթևացնում է հանցագործների խնդիրը: Վերջին շրջանում կենդանիների անհետացման մասին լուրեր ավելի ու ավելի հաճախ են լսվում:
Tags: Հնդկաստան
