Սեպտեմբերի 8-ին, ժամը 22.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 1994 թ. ծնված Արկադի Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ երկու անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
