Ամերիկյան պատվիրակության`սեպտեմբերի 9-ին նախատեսված այցն Ադրբեջան հետաձգվել է, հաղորդել է “Կոնտակտ” կայքը`հղում կատարելով Բաքվում ԱՄՆ դեսպանատանը:
“Ադրբեջանի կառավարությունը ցանկացել է հետաձգել այդ այցը մինչև նախագահական ընտրությունների ավարտը: Ցավում ենք, որ նախընտրական իրավիճակին ծանոթանալու նպատակով նախատեսված այցը չի կայանա”,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ:
Խոսքը Միացյալ նահանգների պետքարտուղարի`ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակության այցի մասին է: Այս պատվիրակությունը սեպտեմբերի 9-ին ժամանելու է Թբիլիսի,իսկ այնուհետև պետք է մեկներ Բաքու:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 9-ին:
