Ադրբեջանական բանակի շարքային զինծառայող Նամըք Բաբըշովը զենքից անզգուշորեն օգտվելու պատճառով մահացել է, հաղորդում է “Կոնտակտ” կայքը`հղում կատարելով Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ զինվորը խախտել է անվտանգության կանոնները, ինչի հետևանքով փամփուշտը պայթել է, իսկ Բաբըշովը ստացել է մահացու վնասվածքներ: Չի նշվում`որտեղ է դեպքը տեղի ունեցել:
Համաձայն “Դոկտրինա” ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների`այս տարվա ընթացքում Ադրբեջանում մահացած զինվորների թիվը 64 է:
