Երկուշաբթի Կոլումբիայի համալսարանի երկրաբանական ինստիտուտի 2013թ-ի աշխարհի երջանկության զեկույցի համաձայն՝ նրանք, ովքեր կյանքում մեծ երջանկություն և բավարարվածություն են փնտրում, պետք է ուղևորվեն արևելյան Եվրոպա:
156 երկրներում անցկացված հարցումների արդյունքում Դանիան, Նորվեգիան, Նիդեռլանդները և Շվեդիան ճանաչվել են աշխարհի ամենաերջանիկ երկրները: Սահարայի հարավում գտնվող Ռուանդայի, Բուրունդիի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Բենինի և Տոնգոյի բնակչությունը երջանկության ցուցանիշով վերջին հորիզոնականներում է:
Երկրաբանական ինստիտուտի հրապարակած աշխարհի երջանկության ցուցակում ԱՄՆ-ն զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը, Կանադան 6-րդն է, Ավստրալիան՝ 10-րդը, Իսրայելը`11-րդը, Արաբական միացյալ էմիրությունները` 14-րդը և Մեքսիկան՝ 16-րդը:
Մեծ Բրիտանիան երջանկության ցուցանիշով 22-րդն է: Մյուս խոշոր պետություններից ցուցակում ընդգրկված են նաև Գերմանիան (26), Ճապոնիան (43), Ռուսաստանը (68) և Չինաստանը (93):
Հետազոտություն իրականացնողների տվայլներով՝ հարցված երկրներում մարդկանց մեծ մասին անհանգստացնող հիմնական խնդիրը մտավոր հիվանդություններն են, ուստի այն կառավարությունները, որոնք ցանկանում են իրենց բնակչությունը երջանիկ լինի, պետք է մեծացնեն այդ ոլորտին հատկացվող բյուջեն:
«Եթե ցանկանում ենք ապրել երջանիկ աշխարհում, պետք է ամբողջովին լուծենք մտավոր առողջության հետ կապված խնդիրները» ասված է զեկույցում:
