Փրկարարներից մեկի տեղեկություններով ՝ երկուշաբթի առավոտյան Գվատեմալայում ավտոբուսի ձորը գլորվելու հետևանքով 30 մարդ է զոհվել:
Associated Press-ը հայտնում է, որ ավտոբուսը ընկել է 200 մետր խորություն ունեցող ձորի մեջ հոսող գետը: Փրկարարները ավտոբուսից դուրս են բերել 40 վիրավորների, սակայն զոհերը թիվը հնարավոր է աճի:
Սան Մարտին Հիլոտեպեքե քաղաքի շրջակա տարածքի հսկայական ժայռերի վրայով անցնող ճանապարհները ցեխոտ են և այնտեղ որևէ անվտանգության միջոցներ տեղադրված չեն:
Tags: Գվատեմալա
