Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանում ավարտվել է նախագահական ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համար ներկայացվող փաստաթղթերի ընդունման ժամկետը, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:
Փաստաթղթերի ընդունումը սկսվել էր 2013թ.-ի օգոստոսի 20-ին:
Ընդհանուր առմամբ մինչև հիմա հաստատվել է 21 անձի թեկնածությունը: Արդեն գրանցված թեկնածուներն են Իլհամ Ալիևը, Իգբալա Աղազադեն և Զահիդ Օրուջը:
Ընդդիմադիր կուսակցությունները միավորող Ազգային խորհրդի կողմից ներկայացված Ռուստամ Իբրահիմբեյովի թեկնածությունը չի հաստատվել: Թեկնածուներ Ալի Իսա Աղաևլին, Իլղար Մամեդովը (Իլղար Ալթայ) և Հուդրաթ Իսագովը հրաժարվել են ընտրություններին մասնակցելուց: Արաստուն Օրուջլուն չի կարողացել հավաքել 40 հազար ստորագրություն:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին:
