Ամուր գետի մակարդակը շարունակում է բարձրանալ: Այսօր այն հասել է 895 սմ-ի:
Քաղաքի ադմինիստրացիայի տվյալներով, օրվա վերջում ջրի մակարդակը կգերազանցի 2 մ: Տարածաշրջանի իշխանությունները Յունոստ քաղաք բժշկական գնացք են ուղարկել: Գնացքը բաղկացած է 8 վագոնից, որոնցից 6-ում բժիշկներ են: Նրանք պատրաստվում են բժշկական հետազոտություն անցկացնել մինչև սեպտեմբերի 21-ը:
Քաղաքային ադմինիստրացիան հայտնել է, որ բժշկական օգնության կարիք ամենաշատն ունեն այն ընտանիքները, որոնք տուժել են ջրհեղեղից, այդ թվում` թոշակառուներ և 19 հաշմանդամ:
Tags: Ամուր գետ