Հայ մարզիկների հերթական հաղթանակը՝ Ֆրանսիայի Նիս քաղաքում

սպորտի նախարարություն indexՀայաստանի մարզիկների հաղթարշավը շարունակվում է  ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերում: Երեկ հերթական ոսկե մեդալը մեր թիմին 96 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Վիկտոր Կազիշվիլին:

Երկօրյա մարտում ակնհայտ առավելություններով մրցակիցներից առաջ անցած մեր ըմբիշը եզրափակիչ փուլում ուժերը չափեց կանադացի մարզիկի հետ, ինչն էլ ավարտեց փայլուն հաղթանակով:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս` օգոստոսի 17-ին, Սոֆիայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդության առաջնության մեկնարկային օրը Կազիշվիլին, նախորդող բոլոր մարտերը ավարտելով ժամանակից շուտ, բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչները Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի երրորդ օրն սկսում են արդեն իսկ երեք բարձր նվաճումներով. մեր ոսկե մեդալակիրներն են ազատ ոճի ըմբիշներ` Օհան Գիքինյանը (55 կգ), Նարեկ Սիրունյանը(66 կգ), և Վիկտոր Կազիշվիլին (96 կգ):

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին