Հաջողության հասնելու համար հարկավոր է ջանադրաբար աշխատել, “շեֆից” շուտ աշխատավայրից դուրս չգալ, որ անմիջական ղեկավարության վրա լավ տպավորություն թողեք ու կարելի է կիրառել ևս մեկ հոգեբանական միջոց:
Զանգավածային հետազոտության արդյունքերը ցույց տվեցին, որ ղեկավարների 68%-ը մեծ ուշադրությամբ ու հատուկ համակրանքով է վերաբերվում այն աշխատակիցներին, որոնք փորձում են հագուստի ընտրության հարցում նմանակել անմիջական ղեկավարին: Դա 61%-ի կարծիքով, նպաստում է նաև կոլեկտիվի ոգու միասնականացմանը: 54%-ը հայտնել է, որ իր ոճի վրա ազդում են ղեկավարի ու մյուս անդամների նորաձևության նախընտրությունները, իսկ 33%-ը հայտնել է, որ գնումների ժամանակ գործընկերների հետ պայմանավորվում է միանման հագուստ ձեռքբերելու ու նաև միաժամանակ կրելու համար:
Հարցումն անցկացրել են Հարդֆորդշիրի համալսարանի հոգեբանները:
Tags: հոգեբանություն