Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը «Մեջիք Էքստրեմադուրա» ակումբի կազմում մասնակցում է Իսպանիայի թիմային առաջնությանը:
Առաջին երկու տուրում Սարգսյանը հանդիպեց կուբացի գրոմայստերների հետ: Հայ գրոսմայստերը, նախ, սևերով ոչ-ոքի խաղաց Լազարո Բրուզոնի հետ, իսկ ապա պարտության մատնեց Լենիեր Դոմինգես Պերեսին: Երրորդ տուրում Սարգսյանի մրցակիցն է ֆրանսիացի գրոսմայստեր Էթիեն Բաքրոն:
Tags: շախմատ, սպորտ