Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հրազդան» մարզադաշտում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում պատասխան խաղ է անցկացնելու Դանիայի ընտրանու հետ: Հյուրընկալվելիս մերոնք դանիացիներին հաղթել են 4:0 հաշվով:
Դժավար է ասել թե ինչու, սակայն գրավախաղերի կազմակերպիչները երևանյան խաղում նախապատվությունը ներկայումս տալիս են Դանիայի հավաքականին: Բուքմեյքերական գրասենյակները հյուրերի հաղթանակը գնահատում են 2,32 գործակցով, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 2,70 գործակցով։ Ոչ-ոքիի համար սահմանվել է 3,45 գործակիցը։
