Սիրիայում ստեղծված դրության պատճառով հազարավոր սիրիացիներ ստիպված եղան տեղափոխվելու Թուրքիա: Իրենց երկրում ապրած ողբերգությունը բացահայտվում է անտուն մնացած փախստականներից յուրաքանչյուրի պատմությամբ: BBC-ի թուրքական ծառայության թղթակիցներից Ռենգին Արսլանը, զրուցելով փախստական կանանց հետ, պարզել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Ռոժավա շրջանում «Ալ-Քայիդա» խմբավորման մարտիկները բռնաբարել են տեղացի կանանց՝ օգտագործելով «մեկ ժամանոց ամուսնության» իրավունքը:
«Կառավարության թուլացման հետ մեկտեղ ամեն ինչ թույլատրելի դարձավ: Ալ-Քայիդայի անդամները սկսեցին մեկ ժամանոց ամուսնություններ գրանցել: Մի կնոջ տարել էին և մինչև առավոտ 8 հոգի այդ կնոջ հետ հարաբերություն էր ունեցել: Այսինքն ամեն ժամ ամուսնություն էր գրանցվել: Այդ ամենն էլ բացատրում էին՝ հիմնվելով իսլամի վրա: Ամեն ամուսնության կապակցությամբ իրար շնորհավորում էին՝ ասելով, թե պատերազմի ժամանակ դա մեղք չէ: Այս դեպքից հետո կինը ինքնասպան եղավ»,-պատմել է ռոժավացի կանանցից մեկը:
Tags: Սիրիա
