Շարքային ամերիկացները դեմ են Սիրիայի հարցում Օբամայի մտադրությանը

amn Ամերիկյան «CNN/OTC International» ընկերությունը երկրում հարցում է անցկացրել պարզելու համար քաղաքացիների դիրքորոշումը սիրիական ճգնաժամի հարցում: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ ամենրիկացիների մեծամասնությունը դեմ է, որ Օբաման ռազմական հարձակում իրականացնի Սիրիայի վրա: Մասնավորապես ամեն 10 ամերիկացուց 8-ը չնայած հավատում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ոչնչացնում է սեփական ժողովրդին, այնուհանդերձ դեմ է, որ ԱՄՆ-ը կոնգրեսում Սիրիա ռազմական ներխուժում իրականացնելու հարցը հավանության արժանանա:
«Doğan» լրատվական գործակալությունը գրում է, որ հարցմանը մասնակցած ամերիկացիները կողմ չեն անգամ Սիրիայի դեմ սահմանափակ միջոցների կիրառմանը, իսկ հարցվածների 53 տոկոսը մտավախություն ունի, որ պլանավորվող ռազմական օպերացիան կարող է երկարատև լինել: Վերջապես ամեն 10 ամերիկացուց 7-ը կարծում է, որ սիրիական կոնֆլիկտին միջամտելուց ԱՄՆ-ը ոչ մի օգուտ չի ունենա:

Tags: ,