Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանը առաջարկել էր Սիրիայի հարցը լուծել առանց պատերազմի՝ պահաջելով, որ Ասադի կառավարությունը միջազգային հսկողությանը հանձնի իր ձեռքում ունեցած քիմիական զենքը: Այս առաջարկին իրենց աջակցությունն էին հայտնել Իրանն ու Ֆրանսիան:
Ահա թուրքական լրատվամիջողները հաղորդում են, որ Սիրիայի արտգործնախարար Վելիդ էլ Մուալիմը հայտարարել է, թե իրենք ընդունում են «քիմիական զենքը հանձնելու Ռուսաստանի առաջարկը»: Անգլիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը այս հայտարարությունից հետո հետևյալ մեկնաբանությունն է արել. «Ռուսաստանն ու Սիրիան հանձն են առել ցույց տալու, որ քիմիական զենքը հանձնելու առաջարկը ճշմարտություն է»:
