Փորձը ցույց է տալիս, որ ռեժիմը նահանջում է, երբ ժողովուրդը դուրս է գալիս հրապարակ. Լ. Զուրաբյան

36997ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ-ի  անունից ողջունեց քաղաքացիական
նախաձեռնություններին, որոնք պայքարում են սոցիալական արդարության համար: ՛՛Մենք ողջունում ենք Ազատության հրապարակում հավաքվող
ազատամարտիկներին, փակ շուկայի վերակառուցման և ապօրինի այլ շինարարությունների դեմ պայքարող քաղաքացիներին, Տիգրան Առաքելյանի
ազատության համար պայքարողներին:

«Փորձը ցույց է տալիս, որ ռեժիմը նահանջում է, երբ ժողովուրդը դուրս է  գալիս հրապարակ: Դրա վառ ապացույցը համաքաղաքացիական պայքարն էր տրանսպորտի գնի թանկացման դեմ: Բայց ցավոք, վարչախումբն, առաջնորդվելով մի քանի պաշտոնյա-օլիգարխների ժողովրդի հաշվին հարստանալու մղումով, ճնշումների հարվածն ուղղել է քաղաքացիական նախաձեռնությունների դեմ` կազմակերպելով բանդաների հարձակումներ,  դաժան ծեծի ենթարկելով առանձին ակտիվիստների», - հայտարարեց Զուրաբյանը: 

– 
Լարա Առաքելյան

Tags: