Լևոն Արոնյանն անհաջող սկսեց շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը

լևոնimagesԳրոսմայստեր Լևոն Արոնյանն անհաջող սկսեց  ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարը:

Նա, հանդես գալով սև խաղաքարերով, զիջեց ճապոնական ծագումով ամերիկացի Հիկարու Նակամուրային: Մրցակիցները կատարեցին 41 քայլ:

Նորվեգացի Մագնուս Կառլսենը սպիտակ խաղաքարերով 49-րդ քայլին առավելության հասավ ամերիկացի Գատա Կամսկու նկատմամբ:

Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Կառլսենի հետ:

Սենթ Լուիսի մրցաշարի հաղթողը կստանա 70 հազար դոլար: Երկրորդ մրցանակակիրը կհարստանա 50 հազար դոլարով: Երրորդ տեղը զբաղեցնողին կհանձնվի 30 հազար, չորրորդ տեղը գրավողին՝ 20 հազար դոլար:

Tags: , ,