Ոչ ոք չի երազի միակողմանի թռիչքի մասին դեպի անպտղատու բնություն, որտեղ ջերմաստիճանը կարող է հասնել մինչև -150°C –ի:
Սակայն 140 երկրներից ավելի քան 200,000 մարդ է գրանցվել Մարսի առաջին բնակիչները դառնալու համար, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը լրացել էր անցած շաբաթ:
Mars One առաքելությունը կազմակերպած ընկերության տեղեկություններով՝ բոլոր դիմողները համաձայնվել են ցմահ բնակվել կարմիր մոլորակի վրա և նկարահանվել հեռուստատեսային ռեալիթի նախագծում:
Ընկերությունից հայտնում են, որ մարդկանց տեղափոխող համակարգը ութ անգամ կփորձարկվի՝ նախքան մարդկանց տեղափոխելը:
200,000 դիմորդներից կընտրվեն միայն 24-40 մարդիկ, որոնք կմասնակցեն 2015թ-ին մեկնարկելիք յոթ տարի տևողությամբ վերապատրաստման ծրագրին:
Խումբը հայտնում է, որ իրենք մտադիր են Մարսի վրա բնակավայր ստեղծել առաջիկա տասնամյակի ընթացքում:
Ամեն դեպքում Արիզոնայի համալսարանից բժիշկ Վերոնիկա Բրեյը հայտնում է, որ ճանապարհորդության ընթացքում ճառագայթահարման մեծ ռիսկ կա, որը կարող է մեծացնել քաղցքեղի հավանականությունը, թուլացնել իմունային համակարգը և հնարավոր է անպտղության պատճառ դառնա:
Tags: Մարս
