Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր ղեկավարած թիմի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի շրջանակում սեփական հարկի տակ անցկացրած բոլոր` 4 խաղում կրած պարտությունից, հերթական ձախողումից հետո (Հայաստան-Դանիա` 0:1), հանդիպելով լրագրողներին, ասել է, որ գոհ է և շնորհակալություն է հայտնել իր թիմի ֆուտբոլիստներին:
Դա այն դեպքում, երբ մրցակցի դարպասին ոչ մի վտանգավոր պահ չի ստեղծվել:
Կարելի է ենթադրել, որ նա պատրաստվում է շարունակել «հաջող» աշխատանքը:
Հավելենք, որ նույնպես B խմբում ըմնդգրկված Բուլղարիայի ընտրանին հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության է հասել Մալթայի թիմի նկատմամբ:
Այս պահին հանդիպման 77-րդ րոպեն է ընթանում մյուս խաղում, և իտալացիները նույն` 2:1 հաշվով հաղթում են չեխերին: Ընդ որում, առաջինը խաղի հաշիվը բացել էին Չեխիայի ներկայացուցիչները: 19-րդ րոպեին չեխերից աչքի էր ընկել Կոզակը: Իսկ տանտերերից Կիելինին և Բալոտելին մրցակցի դարպասը գրավել են 51-րդ և 54-րդ րոպեներին: Ընդ որում, Բալոտելին հստակ է իրացրել 11 մ-ոց տուգանային հարվածը:
Tags: սպորտ, ֆուտբոլ