Ավարտվեց աշխարհի առաջնության խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ միասին միևնույն խմբում ընդգրկված Իտալիայի և Չեխիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը: Իտալացիներն առավելության հասան 2:1 հաշվով և 8 խաղից հետո վաստակած 20 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: 13 միավոր ունեն Բուլղարիայի ներկայացուցիչները: Դանիայի հավաքականը հավաքել է 12 միավոր: Չեխիայի և Հայաստանի ընտրանիները ձեռք են բերել 9-ական միավոր: Աղյուսակը եզրափակում է Մալթայի հավաքականը` 3 միավոր: Վերջինս միայն մեկ անգամ է հաջողության հասել և Երևանում հաղթել է Հայաստանի թիմին:
