Այսօր ԱՄՆ-ում սգո միջոցառումներ են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 12-րդ տարելիցի կապակցությամբ: 08:46-ին Նյու Յորքում միջոցառումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ: Հենց այդ պահին 12 տարի առաջ Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերներից մեկին բախվեց ահաբեկիչների առևանգած ինքնաթիռներից առաջինը:
Սգո արարողությունը տեղի կունենա այն վայրում, ուր կանգնած են եղել երկվորյակ աշտարակները, իսկ այժմ այնտեղ հուշահամալիր է: Ավանդության համաձայն, զոհերի հարազատները կընթերցեն 2977 անուն պարունակող ցուցակը: Ընթերցումը 5 անգամ կընդմիջվի լռության րոպեներով, որոնք կհիշեցնեն այն օրվա ողբերգականության մասին: Միջոցառմանը հանդես կգան քաղաքական գործիչներ ու նաև քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Ի դեպ, նա Նյու Յորքի քաղաքապետ է նշանակվել ողբերգական դեպքից երկու ամիս անց:
Tags: ահաբեկչություն