ԱՄՆ նախագահ Օբաման հեռուստաուղերձով դիմելով ազգին, հայտարարել է, որ ամերիկյան զորքերը չեն խառնվի Սիրիայի քաղաքացիական կռվին, սակայն մտադիր են “սահմանափակ հարված” հասցնել:”Ես զորք չեմ ուղարկի Սիրիա, հարվածը սահմանափակ կլինի: Այն կարող է բռնապետ Ասադին ստիպել երկու անգամ մտածել` կրկին քիմիական զենք կիրառելուց առաջ”:
Օբաման վստահ է, որ քիմիական գրոհի համար պատասխանատու է Բաշար Ասադը.”Օգոստոսի 21-ին նախորդած օրերին, ինչպես մեզ հայտնի է, Ասադի կողմնակիցները պատրաստվել են գրոհի այն շրջանում, որտեղ նրանք զարին են տարածել: Նրանք դիմակներ են բաժանել իրենց զինծառայողներին…”:
Նախագահի խոսքով, Վաշինգտոնին հայտնի է, որ “Ասադի ռազմական մեքենայի բարձրաստիճան ներկայացուցիչները գնահատել են գրոհի արդյունքները”: Օբաման տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը”հետազոտել է զարինով թունավորված մարդկան մազերի ու արյան նմուշները”:
Նա խոստացել է ՌԴ նախագահ Պուտինի` քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու առաջարկը: Հինգշաբթի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Իսկ այդ ընթացքում Օբաման կշարունակի Պուտինի հետ բանավեճը:
Tags: Սիրիա