Մարդն ամեն ինչ կարող է, եթե վստահաբար գնա իր առջև դրված նպատակի ուղղությամբ: Ամերիկյան Ֆենիքս քաղաքից 37-ամյա Բարբի Թոմասը դրա փայլուն օրինակն է: Վաղ մանկության տարիներին զրկվելով 2 ձեռքից` կինը կարողացավ հաջողակ սպորտսմեն դառնալ:
Բարբին 2 տարեկան էր, երբ կորցրեց ձեռքերը: Երեխան փորձել էր մտնել իրենց տան մոտ գտնվող փոխարկչի տուփի մեջ: Փոքրիկը վեր մագլցելու համար բռնվել էր լարերից ու հոսանքահարվել: Փոքրիկի ձեռքերը մինչև ուսահոդ ամբողջությամբ այրվել էին: Սակայն անդամահատումից որոշ ժամանակ անց նա իր մեջ ուժ է գտել ու սովորել ձեռքերը ոտքերով փոխարինել. այն ինչ սովորաբար անում են ձեռքերով, աղջիկը սովորել է կատարել ոտքով:
Այսօր Բարբին ամեն ինչ անում է առանց կողմնակի օգնության: Սակայն դա ամենը չէ: Մի օր նա տարվեց սպորտով ու մեծ հաջողությունների հասավ: Նա բոդիբիլդինգի չեմպիոն դարձավ և ֆիթնեսի մարզիչ է:
Բարբին սահմանափակ կարողություններով հաջողության հասած միակ մարզիկը չէ:
