Հնարավոր է`Իսրայելում Ադրբեջանի դեսպանություն բացվի

մամեդյարովԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չի բացառել Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացումը: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ, հաղորդում է ադրբեջանական” haqqin.az” կայքը:

“Ամեն ինչ իր ժամանակին: Բանակցություններն ընթանում են: Տեսնենք՝ ինչով կավարտվեն”, -ասել է Մամեդյարովը:

Նշենք, որ Իրանը Ադրբեջանին բազմիցս զգուշացրել է Իսրայելում դեսպանության բացման դեպքում հետևանքների մասին:

Մամեդյարովը անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությանը` նշելով, որ կիսում է իր ռուս պաշտոնակցի տեսակետը:
“Ես համաձայն եմ Լավրովի հետ, որ չանայած նախարարների հանդիպումներին` կարգավորման գործընթացը ստագնացիայի մեջ է, և որևէ արդյունքների հնարավոր չի եղել հասնել: Ստատուս քվոն մեզ համար անընդունելի է”, -ասել  է Մամեդյարովը:

Tags: ,