Ռուս-գերմանական հետազոտական արշավախումբը Ճապոնական ծովում, Կուրիլյան կղզիների մոտ ավելի քան 200 նոր կենդանատեսակ է հայտնաբերել, հայտնել է ՌԴԳԱ-ի ծովի կենսաբանության ինստիտուտի տնօրեն Ա.Ադրիանովը:
“Արշավախմբի ժամանակ հետազոտություններ են կատարվել Ճապոնական ծովում մինչև 6 կմ խորության վրա, Կուրիլյան կղզիների մատույցներում:Ընդհանուր հավաքվել է 621 օրգանատեսակ` 6 անգամ ավելի քան հայտնի էր մինչ այդ: Դրանցից ավելի քան 200-ը մինչ այդ անհայտ են եղել գիտությանը”: Նրա խոսքով, գիտնականներն արդեն սկսել են գտածոների ուսումնասիրությունը: Այդ տեսակները կարող են նոր կենսաբանական ակտիվ միացությունների ու դեղորայքի աղբյուր դառնալ: Հիմա աշխարհում դեղամիջոցների 60%-ը ստեղծվում է բնական բաղադրիչներից ու միայն 1,5%-ն է խորջրյա օրգանիզմներից ստացվում: Հեռանկարում այդ հարաբերակցությունը կարող է խախտվել: Սակայն, մեծ խորություններում բնակվող օրգանիզմները գիտնականներին հետաքրքրում են նաև մեկ ուրիշ պատճառով.համաշխարհային օվկիանոսի 95%-ը մեկ կմ-ը գերազանցող խորություններ են,որտեղ կենտրոնացված են հսկայական քանակությամբ կենսառեսուրսներ: Հետագայում դրանք կարող են մարդկային քաղաքակրթության համար ցամաքի սահմանափակման դեպքում ռազմավարական պաշար հանդիսանալ:
Tags: ուսումնասիրություն