Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էյրոյի քարտուղարությունը նախարարներին գաղտնի տեղեկությունը փոխանցելու նպատակով սմարթֆոն օգտագործելն արգելելու հրահանգ է տարածել:
Փաստաթղթում նշվում է, որ աշխարհում գաղտնի տեղեկությունը կապի համակարգից որսալու մի քանի դեպքեր են արձանագրվել: Փաստաթղթի համաձայն, չի կարելի առևտրային ցանցում ձեռքբերված սմարթֆոնները կիրառել գաղտնի տեղեկություն փոխանցելու համար:
“Ծառայողական բնույթի ցանկացած տեղեկություն, որը նույնիսկ գաղտնիության մակնշում չունի կարող է փոխանցվել միայն Ազգային տեղեկատվական գործակալության համակարգի սերթիֆիկացված տերմինալներով”,-ասվում է փաստաթղթում: Նախարարներին հիշեցրել են նաև, որ գաղտնիության մակնշմամբ փաստաթղթերը, ֆրանսիական օրենքի համաձայն, կարելի է փոխանցել դրա համար նախատեսված հատուկ սարքավորման միջոցով:
Միջազգային գործուղումների ժամանակ հեռախոսազրույցները հնարավոր է գաղտնալսվեն, իսկ տվյալների փոխանցումը համացանցով` յուրացվեն: Նախարարներին հիշեցրել են, որ միջազգային օդանավակայանները, կազմակերպությունները, հյուրանոցներն ու ռեստորանները, ինտերնետ-սրճարանները այն վայրերն են, որտեղ լրտեսումն առավել դյուրին է:
Tags: սմարթֆոն