Յոհանեսբուրգի համալսարանների մասնագետների անցկացրած հետազոտություններն օգնեցին որոշելու, թե կնոջ մարմնի որ մասերն են ուժեղ սեռի ներկայացուցիչները համարում գրավիչ ու սեքսուալ:
Բացարձակ առաջնությունը այդ հարցով պատկանում է կանանց շուրթերին ու բերանին, որոնք, ըստ 10-բալանոց սանդղակի, արժանացել են 7,9 միավորի: Ծոծրակը նշել են 7,5 միավորով, իսկ կուրծքը` 7,3 միավոր: Հետույքն ու ազդրերը տղամարդիկ գնահատել են 4,5 և 3,5 միավորով, համապատասխանաբար: Ամենանվազ գայթակղիչ հատվածը ըստ տղամարդկանց, ոտնաթաթերն են (1 միավոր):
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա կանանց համար ամենագայթակղիչը շուրթերն ու բերանն են (7 միավոր), ազդրերի ներսի հատվածը (5,8 միավոր), պարանոցի ետին կողմը` (5,6 միավոր): Ամենանվազ գրավիչը կանանց աչքերով, նախաբազուկն է` մեկ միավոր:
Tags: ուսումնասիրություն