Տեղի կունենա ՌԴ «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» հոկեյի ակումբների ցուցադրական ընկերական հանդիպումը

գմfd2a8fc52bed5a82080e5a676a2b6444Սեպտեմբերի 19-ին՝ ժամը  19:00-ին,  Երևանի Մարզահամերգային համալիրում տեղի կունենա  ՌԴ «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ»  հոկեյի ակումբների ցուցադրական ընկերական  հանդիպումը՝  ի պատիվ հոկեի հայազգի առաջին օլիմպիական չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի: Այս տարի լրացել է Կրասնոդարում ծնված հայազգի լեգենդար չեմպիոնի մահվան տասներորդ տարին:  Տափօղակով հոկեյի  մեծանուն վարպետն  օժտված է եղել դարպասապահի բնածին տաղանդով  և ԽՍՀՄ հավաքականի դարպասը մշտապես պահել է անառիկ:

Գ.Մկրտչյանի  մարզական ընկերները՝  «Հոկեյի լեգենդներ»  ակումբի անդամները,   գնահատելով հայ մարզիկի վաստակը՝ նրա տասներորդ խնկելի հիշատակին նվիրված միջոցառման նախաձեռնությամբ  դիմել են  Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

ԽՍՀՄ տասնյակ մեդալների և շքանշանների ասպետի  մեծարման պաշտոնական  միջոցառումների ծրագիրն իրականացնում են՝ ՀՀ-ից ՀՀ նախագահի աշխատակազմը,  կառավարությունը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու ՀԱՕԿ-ը,  ՌԴ-ից՝ ԱՊՀ սահմանապահ զորքերի Կոորդինացիոն ծառայությունը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, ՌԴ ԴԱԾ Սահմանապահ վարչությունը` ՀՀ-ում, «ТЭН» ընկերության խումբը, «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ»  հոկեյի ակումբները:

Մասնակիցները Մոսկվայից Երևան կժամանեն  սեպտեմբերի 18 –ին , ժամը 13 անց  30 –ին :

Սեպտեմբերի 18-ին հանրահայտ մարզիկները  կբարձրանան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ  սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, ՄՀՀ-ում  նախատեսված է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի, նախաձեռնության հեղինակ Ալ.Գվոզդևի և Ալ.Յակուշևի հանդիպումը՝ միջոցառմանը հավատարմագրված լրագրողների հետ, ինչից հետո  ՄՀՀ-ում կմեկնարկի «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ»  ակումբների մրցամարտը:

Սեպտեմբերի 19-ին լեգենդար թիմերը սահադաշտ դուրս կգան հետևյալ կազմով՝ « Հոկեյի լեգենդներ» ակումբից՝ օլիմպիական խաղերի , աշխարհի , Եվրոպայի բազմակի չեմպիոններ , ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ   դարպասապահ ` Վլադիմիր Միշկին , պաշտպաններ ` Վլադիմիր Լուտչենկո , Սերգեյ Բաբինով , Յուրի Լապկին , Ալեքսանդր  Գվոզդև , հարձակվողներ ` Իրեկ Գիմաև , Ալեքսանդր Գոլիկով , Վլադիմիր Գոլիկով , Վիկտոր Շալիմով , Իգոր Միշուկով , Ռոման Իլյին , Եվգենի Դավիդով , Անդրեյ Կովալենկո  և Ալեքսանդր Յակուշև :

 «Գրադ » մարզակումբից ՝   դարպասապահ ` Սերգեյ Բարզանովպաշտպաններ ` Օլեգ Բուրլուցկի , Ռուսլան Գուտնով , Ալեքսանդր Ստեպանով , հարձակվողներՍերգեյ Ժեբրովսկի , Նիկոլայ Կոպիտին , Ալեքսանդր Շաշկով , Ալեքսեյ Ուստինով , Օլեգ Կոզին , Ալեքսանդր Ժեվելյուկ և Վլադիմիր Սիմակով :

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի բաժին