Ութ տարի Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Մահմուդ Ահմադինեջադն այժմ աշխատում է կրթության ոլորտում: «Facebook»-ում հրապարակված մի լուսանկարում երևում է, թե ինչպես արդեն նախկին նախագահ Ահմադինեջադը կանգնած երթևեկում է հասարակական տրանսպորտով: «Ռադիկալը» գրում է, որ այս լուսանկարը մեծ արձագանք է գտել հատկապես թուրքական սոցիալական մեդիայում: Ահա թե ինչ մեկնաբանություններ են արել սոցկայքերի օգտատերերը. «Այս մարդը 8 տարի Իրանի նախագահն է եղել, 8 տարի պետական բյուջեից աշխատավարձ չի ստացել, միայն ուսուցչի աշխատավարձն է ստացել: Նա իր համար կենսաթոշակային հատուկ օրենք չսահմանեց և նախագահի պաշտոնից հետո վերադարձավ իր նախկին աշխատանքին»:
