Տարբեր երկրների հանրային խորհուրդները քննարկում են երիտասարդության գործազրկության կրճատման հնարավորությունները
Այսօր Ալժիրի մայրաքաղաք Ալժիրում մեկնարկեց Տնտեսական ու սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցացիայի Գլխավոր տասներեքերորդ ասամբլեան, որին մասնակցում է նաև ասոցիացիայի անդամ ՀՀ հանրային խորհրդի պատվիրակությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Քննարկման հիմնական թեմաներն են , թե ինչպիսի նոր խնդիրներ են առկա աշխարհում և ինչպիսի դեր կարող են ունենալ կազմակերպված քաղաքացիական հասարակությունները երիտասարդության գործազրկության նվազեցման և սոցիալ- մասնագիտական ինտեգրման մեջ (աշխատանքի հավասար հնարավորություններ անկախ տարիքից, երիտասարդների վերամասնագիտացում և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում սոցիալական խոցելի խմբերի համար):
Վաղը Գլխավոր ասամբլեան կշարունակի իր աշխատանքը: Կընտրվի նոր նախագահ և նախագահություն, ինչպես նաև մի քանի երկրների խորհուրդներ կընդգրկվեն ասոցիացիայի կազմում:
