Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Առաջին կանգառը «Մուշ 2» թաղամասն էր, որտեղ կարծես թե սկսվում էին շենքերի հիմնային աշխտանքները կամ, գուցե նախարարի պատվին` շինկազմակերպությունն ինչ-որ աշխատանքներ էր անում: Այն, որ այստեղ բնակարանաշինության հետ առնչվող ոչ մի աշխատանք տևական ժամանակ է չէր կատարվում` բարձրաձայնել էինք օրեր առաջ “Գյումրիում բնակարանները կհանձնվեն սեպտեմբերի 32-ին” կամ սուտ ամենաբարձր չինովնիկի մակարդակով” հովածում: Բայց նախարարն այլ բան էր ասում. “Հիմնային աշխատանքները դեռևս սկսվել էին անցած տարվանից, հիմնականում ձգձգվում էին, որովհետև վերանախագծման խնդիրներ ունեինք: Շահառուների ճանաչման և հաշվառման գործընթացը դեռ պետք է ավարտվեր 2008 թվականի դեկտեմբերին: Կառավարությունն ընդառաջ գնալով դրան, անընդհատ ժամկետներ է ավելացրել և վերջին ժամկետ էր սահմանել 2012 թվականի դեկտեմբերը: Ֆինանսական ոչ մի խնդրի հետ չի կարող կապված լինել, քանի որ պետությունն իր առջև դրված խնդիրներն ամբողջությամբ իրականացրել է”, – ասում է Սամվել Թադևոսյանը:
“Այս պահին հստակ ասում եմ, շինարարությունը սկսվել է: Ախուրյանում երեք շենքերն այս տարի ակավարտվեն, չորրորդ շենքի հիմնային աշխատանքներն արդեն սկսվել են: Կարծում եմ, չորրորդ շենքը 2014թ. առաջին կիսամյակում կվերջացնենք, իսկ վերջնական ժամկետները երկարում են` կապված շահառուների փաստաղթղթերի ներկայացման ժամկետների երկարացման հետ: Բնակբաշխման հանձնաժողովն իր աշխատանքները չավարտեց, որովհետև կապված անօթևանների խնդրանքի հետ` կառավարությունը լրացուցիչ ժամկետներ ավելացրեց: Ընդառաջ գնալով անօթևաններին` մենք անընդհատ ժամկետներ ենք երկարաձգում: Վերանախագծման աշխատանքներն ամփոփման փուլում են», – ավելացրեց նախարարն ու նստեց մեքենան` ես էլ ժամանակ չունեմ, ուշանում եմ, – ասելով, բազմաթիվ հարցեր թողնելով անպատասխան::
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մելիքյանն էլ շինաշխատանքների ձգձգումն ու կառույցի սնանկացման մասին լուրերն այսպես մեկնաբանեց. “Քանի որ Գյումրիում առաջացան 420 հավելյալ շահառուներ, և նույն Ախուրյանում ավելացան հավելյալ 40 շահառուներ, արդեն հստակ էր, որ յուրաքանչյուրը պետք է իր հասանելիք բնակարանը ստանար` 4, 3 կամ 2 սենյականոց: Նրանց ցանկը երբ հստակեցվեց նախարարության կողմից, մենք ստիպված եղանք բոլոր շենքերում իրականացնել վերանախագծում, որպեսզի բոլորին բավարարի: Ոչ մի լուծարման գործընթաց չի սկսվել, ոչ մի ֆինանսական խնդիր երբևէ չի եղել: Ասեմ, որ բյուջեից հատկացումները եղել են ժամանակին ու ամբողջ ծավալով: Հետևաբար, տեխնիկական խնդիրները ոչ մի ձևով չպետք է վերագրել ֆինանսական խնդրի”:
Ախուրյանում այս պահին երեք շենք է կառուցվում, ևս մեկն էլ հիմնային աշխատանքների փուլում է, իսկ Գյումրիում` 8 շենք:
Քաղաքաշինության նախարարը Գյումրիում խոստացավ` ավելի հաճախ է գալու և անձամ հետևելու շինարարության ընթացքին:
Tags: գյումրի
