Բաքվում ծանր հանցագործությունների դատարանը ավարտել է Լումինա Մամեդովայի գործով դատավարությունը: Վերջինիս մեղադրվում էր Ադրբեջանի ՔՕ 120.2.1 (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն) և 120.2.9 (անօգնական վիճակում գտնվող անձի սպանություն) հոդվածներով, հաղորդում է ադրբեջանական “1news”-ը:
2012թ. հուլիսի 30-ին Լ. Մամեդովան (ծնվել է 1970թ.) և իր մայրը`1931թ.-ին ծնված Չերվոն Մամեդովան, վիճել են: Պատճառը այն էր, որ աղջիկը տանը չէր գիշերել: Դուստրը հրել է մորը, և երբ նա գետնին անօգնական ընկած էր, սկսել է բռունցքներով ծեծել նրան, որից հետո վերցրել է դանակը և 49 անգամ հարվածել մորը: Վերջինս տեղում մահացել է:
Լ. Մամեդովան մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 13 տարվա ազատազրկման:
Tags: ադրբեջան
