Մեխիկոյում ուոսուցիչները ելել են կրթական նոր բարեփոխումների դեմ բողոքի ու կաթվածահար արել ճանապարհային երթևեկությունը:
Նրանք փակել են փողոցները, իսկ երբ փորձել են նաև փակել օդանավակայան տանող ճանապարհը, վրա է հասել ոստիկանությունը: Ցուցարարների ու կարգուկանոնի պահապանների միջև բախումներ են եղել:
Երեկ կրթական նոր բարեփոխումը հաստատել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն: Գլխավոր փոփոխությունների մեջ պարբերաբար մասնագիտական պատրաստվածության ստուգման պարտադիր թեսթերի հանձնումն է, ինչպես նաև` կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստուգումները:
Tags: ցույց