Չիլիում բանտարկյալներին տանջել են Իգլեսիասի երգերով

o_627860Այս լուրը հնարավոր է ցնցի Խուլիո Իգլեսիասի բոլոր երկրպագուներին: Պարզվում է, որ Չիլիի բռնապետ Ավգուստո Պինոչետի կառավարման ժամանակ բանտարկյալներին տանջել են իրենց կուռքի երգերով: Օրեր շարունակ  անընդհատ հնչեցրել են միայն Իգլեսիասի երգերի ընտրանին:

Բացի Իգլեսիասից, Պինոչետի ժամանակներում կալանավորներին տանջել են նաև The Beatles-ի նախկին կիթառահար Ջորջ Հարիսոնի կոմպոզիցիաներով ու Սթենլի Կուբրիկի “Լարովի նարինջ” ֆիլմի սաունդթրեքով: Այդ ցնցող տեղեկությունը բացահայտվել է Մանչեսթրի համալսարանի մասնագետների ուսումնասիրությունների շնորհիվ, որոնք ուսումնասիրում էին Չիլիում պատժիչ համակարգի առանձնահատկությունները:

Բանտարկյալներին կտտանքների ենթարկելու ժամանակ միացնում էին երաժշտությունը` նրանց խելագարության հասցնելու նպատակով:

Ոմանք էլ խոստովանել են, որ այդ երաժշտությունն է օգնել կալանավայրում կենդանի մնալ ու հուսալ:

Սեպտեմբերի սկզբին չիլիացի պաշտոնյաները Պինոչետի զոհերի ընտանիքներին պաշտոնապես ներողություն են հայտնել: Տեղի դատավորները խոստովանել են, որ այն տարիներին չեն կարողացել կատարել իրենց գործը` մարդու իրավունքների ու անմեղ քաղաքացիների ազատության ապահովումը:

Tags: