Երեկ Ֆլորիդա նահանգում ձերբակալվել է սկանդալային համարում ունեցող հայտնի պաստոր Թերրի Ջոնսը, որը պլանավորում էր հրապարակայնորեն այրել ղուրանի 3 հազար օրինակ:
Տամպա Բեյ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 61-ամյա Ջոնսին իր իսկ ավտոմեքենայի մեջ, որի թափքում կերոսինով ներծծված ղուրանի օրինակներն էին: Այլ մանրամասներ չեն հայտնվում: Հայտնի չէ նաև, թե ինչ մեղադրանք նրա դեմ առաջ կքաշվի:
Պաստոր Ջոնսը մի քանի անգամ հրապարակայնորեն այրել է մահմեդականների սուրբ գիրքը:Մեծ արձագանք ստացավ նրա “ցուցադրական դատը”: Հոգևորականի արարքն Աֆղանստանում արմատական իսլամի կողմնակիցների զանգվածային ելույթների պատճառ դարձավ, ինչը հանգեցրեց 100 մարդու մահվան: Զոհերի մեջ ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցներ էին, որոնց բորբոքված ամբոխը պարզապես ծվատեց:
Tags: ղուրան