Պապուա նոր Գվինեայի հեռավոր ջունգլիներով անցնող արևմտյան երկրներից զբոսաշրջիկները հարձակման են ենթարկվել, որի արդյուքնում սպանվել են նրանց զբոսավարները:
Հայտնի Black Cat արահետում զբոսաշրջիկների խմբի վրա հարձակվել էր մաչետեներով, դանակներով և նիզակներով զինված մի ավազակախումբ:
Արևմտյան զբոսաշրջիկները, որոնցից ութը ենթադրաբար ավստրիացիներ, իսկ մեկը նոր զելանդացի են եղել, տարբեր վանսվածքներ են ստացել:
Զբոսաշրջիկների վրա հարձակված խումբը, որոնց այժմ որոնում է ոստիկանությունը, անհետացել է ջունգլիներում:
Հարձակումից հետո խմբի ճանապարհային ուղեկցորդը մի քանի զբոսաշրջիկների ուղեկցել էր անտառով՝ օգնություն գտնելու համար:
Զբոսաշրջիկները այժմ տեղափոխվել են մայրաքաղաք Պորտ Մորսբի:
Խմբի փրկարարական աշխատանքների կազմակերպչի տեղեկություններով՝ խմբի երկու զբոսավարներին մահացած են գտել:
Դեռևս պարզ չէ այդ հարձակումը իրականացվել է զբոսաշրջիկների իրերը գողանալու, թե զբոսաշրջիկների շրջանում այդ տեղանքի վարկանիշը գցելու նպատակով:
Այդ դեպքից ցնցված տեղի գյուղացիները ևս միավորվել են հարձակվողներին գտնելու համար:
Բոլոր զբոսաշրջիկները վնասվածքներ են ստացել:
Tags: նոր Գիվնեա
