ԱՄՆ-ում հայտնաբերվել է “օտարերկրացի երեխաների որդեգրման ընդհատակյա բորսա”: Համակարգը ենթադրում է համացանցի միջոցով երեխաներին մեկը մյուսին փոխանցում: Նման տվյալներ են տրամադրել ԱՄՆ-ում հետաքննությունը վարող Ռեյթրի լրագրողները:
Մեկուկես տարի լրագրողները հետաքննություն են վարել ու հայտնաբերել համացանցում մասնագիտացած մի խումբ, որի անդամները հայտարարություններ են տեղադրում այն մարդկանց մասին, ովքեր ցանկանում են օտար երեխայի որդեգրել կամ էլ որդեգրած երեխային հանձնել մեկ ուրիշի:
Լրագրողներին գրավել է “Որդեգրում հրաժարված ծնողներից” հայտարարությունը: Նրանք հետևել են մասնակիցների տեղադրած նյութերին ու գրառումներին: Ընդհանուր թվով հայտնաբերվել է 261 երեխա: Նրանց տարիքը 6-14 է: Նրանցից ամենակրտսերը 10 ամսական է եղել: Հիմնականում երեխաները բերվել են Եթովպիայից(29), Ռուսաստանից(26), Ուկրաինայից ու Չինաստանից (20-ական): Եղել են երեխաներ Լիբերիայից, Հաիթիից, Գվատեմալայից, Բրազիլիայից, Ղազախստանից (4 մարդ), Վիետնամից:
Ընդհատակյա բորսայի մասին իմանալով, “Յահու” ընկերությունը տվյալ խմբի համար փակել է մուտքը համացանց: Սակայն, ցանցային մյուս ռեսուրսները չեն շտապել հետևել “Յահուի” օրինակին: Օրինակ “ֆեյսբուքում” նման խումբ շարունակում է գոյությունը:
Հետաքննությամբ պարզվել է, որ Ամերիկայում ձեռքից ձեռք երեխա խլելը շատ հեշտ է ու նման դեպքեր հաճախ են գրանցվել: Պարզվել է, որ երեխաներին ուրիշ ընտանիքներ տեղավորելը արագ է կատարվել սովորական հավատարմագրի հիման վրա. նոտարով հաստատված հայտարարությամբ այն մասին, որ երեխան մեկ ուրիշ հասուն մարդու խնամքի տակ է:
Tags: որդեգրում
