Իրանում հրապարակային մահապատժի են ենթարկել երեք քաղաքացու

Ադրբեջանում 17-ամյա երկու ընկերներ ինքնասպան են եղել  Այսօր առավոտյան Իրանի Դեհդաշտ քաղաքում հրապարակային մահապատժի են ենթարկել երեք մարդու: Այս մասին է հաղորդում իրանական «FARS» գործակալությունը: Տեղեկության համաձայն՝ հանցագործներին մահապատժի են դատապարտել կնոջ դաժան բռնաբարության համար:

2012 թվականին Իրանում ընդհանուր առմամբ 587 մարդ ենթարկվել է մահապատժի: Սրանց մեծամասնությունը մեղադրվել է թմրանյութերի անօրինական վաճառքի և բռնաբարության մեջ: ՄԱԿ-ը և «Amnesty International» կազմակերպությունը բազմիցս պահանջել են Իրանից վերացնել մահապատժի կիրառումը: Իրավապաշտպանները կարծում են, որ Իրանում մահապատիժների իրական թիվը շատ ավելի մեծ է, քան ներկայացված է պաշտոնական վիճակագրության մեջ: