Բրիտանական Դևոն կոմսության Սիդմութ քաղաքում, մեղմ ասած, ապշել են երկնքում հրեշտակ տեսնելով: Քաղաքի վրայով լող տվող ամպն այնքան նման է եղել աստվածային էակի, որ դրա մասին գրել են անգամ թերթերում: Այդ “հրեշտակը” , փաստորեն, միակը չի եղել: Տեղաբնակներից մեկը` Յան Ուիլյամսը, պատմել է, որ ինքն իր հոր տան տանիքում գործ էր անում, երբ հանկարծ երկնքում նկատեց հրեշտականման ամպը.”Ես իսկույն լուսանկարչական ապարատը վերցրի ու, բարեբախտաբար, հասցրի մի քանի կադր անել` մինչ ամպը կցրվեր: Այն ցնցող նմանություն ուներ հրեշտակի հետ` արձակ մազեր, երկար թևքերով հագուստ”:
Այս տարի Ուիլյամսն առաջին մարդը չէ, որ հրեշտակ է տեսնում: Հռոմի նորաթուխ պապը մինչ իր առաջին հայտարարությունը կաներ Վատիկանում, Ֆլորիդայի մի բնակիչ հայտնել էր, որ հրեշտականման ամպ է տեսել: Ինտերնետ-օգտատերերից մեկը վերցրել է լուսանկարների բնօրինակները, մի փոքր գույն ավելացրել համակարգչային ծրագրով ու ցուցադրել. ամպն իրոք շատ նման է աստծու դեսպանորդի:
Նման հայտարարություն եղել է նաև 2012-ին.ԱՄՆ-ում մարդիկ, որ հավաքվել էին “Ավրորա” կինոթատրոնում մոլագար Ջեյմս Հոլմսի զոհերին հիշելու, նույնպես հրեշտականման ամպ են տեսել երկնքում:
