Արման Փաշիկյանը շարունակեց հաղթարշավը

chess3Մարտունիում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում  Արման Փաշիկյանը շարունակեց հաղթարշավը: Նա տարավ 3-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 3 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Փաշիկյանի մրցակիցը Ռոբերտ Հովհաննիսյանն էր:  Իսկ ահա, մյուս առաջատարը` Կարեն Գրիգորյանն զիջեց Ավետիք Գրիգորյանին:

2,5 միավորով Փաշիկյանին հետապնդում է բելառուս գրոսմայստեր Սերգեյ Ժիգալկոն, որն առավելության հասավ մրցաշարում առայժմ անհաջող հանդես եկող Զավեն Անդրեասյանի նկատմամբ: Զավենը 3 հնարավորից կես միավոր է վաստակել:

Կարեն Գրիգորյանն ու Յուրի Կուզուբովն ունեն 2-ական միավոր: Վերջինս պարտության մատնեց Դարիուշ Սվիերչին:

Խաղաղ ելք ունեցավ Մարկուս Ռագերի և Իվան Պոպովի պարտիան:

Tags: ,