Ճապոնիայում այս տարվա 6-րդ մահապատիժն են իրականացրել

o_769977Ճապոնիայում 73-ամյա հանցագործին կախաղան են բարձրացրել.նա մեղավոր էր ճանաչվել թալանի ու սպանության համար:

Տոկուխիսա Կումագայը այս տարվա մահապատժի ենթարկված 6-րդ հանցագործն էր: Նա Յոկոհամայում ռեստորանատեր 77-ամյա Ֆումիո Շիմիցուին կրակելով սպանել էր 2004-ին: Նրանից խլել էր  փողով պայուսակն ու թաքնվել: Նույն տարում նա մեկ այլ հանցագործություն էլ էր կատարել.  Չստացված թալանից հետո, նա ծանր վիրավորել էր Տոկիոյի մետրոպոլիտենի աշխատակցին:

Այս տարվա ապրիլին մահապատժի էին ենթարկել 2 տղամարդու, որոնք մեղադրվում էին սպանության մեջ: Դրանից առաջ, փետրվարին 3 մահապատիժ էր իրականացվել: 2012-ին Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել 7 մարդ: Հիմա երկրում ավելի քան 130 մարդ սպասում է իր հերթին: Նրանց նախապես պատիժն իրագործելուց առաջ տեղյակ չեն պահում: Սովորաբար,  մահապատիժն իրականացվում է դատավճիռը կայացնելուց հետո, տարիներ անց, կախաղանի միջոցով: Իրավապահներն այդ եղանակը մարդասիրական չեն համարում: Սակայն, բնակչության մեծամասնությունը կողմ է դրան:

Tags: