Ադրբեջանի իշխանությունները երկիր չեն թողնում մուտք գործել գերմանացի լրագրողներին, որոնք քննադատել են իրավիճակը Ադրբեջանում, հաղորդում է ադրբեջանական “Ազադլըխ” թերթը՝ վկայակոչելով գերմանական “Der Tagesspiegel” պարբերականի լրագորղ Կլաուդիա Զալցենին:
Նրա խոսքով՝ ինքը ևս Ադրբեջանի իշխանությունների հասցեին ուղղված քննադատական հոդված է հրապարակել “Եվրատեսիլ-2012” երգի մրցույթի նախաշեմին: Այդ պատճառով գերմանական պարբերականը Ադրբեջան կուղարկի մեկ այլ լրագրողի:
Զալցենը հանդես է եկել նաև ադրբեջանցի իր գործընկերոջ` Հադիջա Իսմայիլովի օգտին`ընդգծելով, որ անթույլատրելի է հետապնդում իրականացնել խոսքի ազատության իրենց իրավունքի իրացման համար:
