Երեկ, սեպտեմբերի 11-ին, Հայաստանի բիլիարդային սպորտի ֆեդերացիայի կենտրոնակայան «Էֆֆե» բիլիարդ ակումբում ավարտվեց «Դինամիկ Բուրգ» խաղաձևի Հայաստանի 2013թ.-ի առաջնությունը:
Եզրափակչում հանդիպեցին Հայաստանի «Ազատ Բուրգ» խաղաձևի այս տարվա հաղթող Ավետիս Ավետիսյանը և Կորյուն Հովհաննիսյանը: Համառ և հետաքրքիր պայքարում հաղթանակ տոնեց Ավետիս Ավետիսյանը:
Այս հաղթանակի շնորհիվ Ավետիս Ավետիսյանը իրավունք նվաճեց Հայաստանը ներկայացնելու սեպտեմբերի 17-22 ՌԴ Յակուտսկ քաղաքում կայանալիք «Ազատ Բուրգ» խաղաձևի բիլիարդի աշխարհի առաջնությանը: Աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն նաև Խաչատուր Ավետիսյանը և «Լոնգոնի» գավաթակիր Արմեն Գաբրիելյանը: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում են ՀԲՍՖ նախագահ Իգոր Խաչատուրովը և փոխնախագահ Սամվել Չախալյանը:
Պատվիրակության ղեկավարները նաև կմասնակցեն առաջնությանը զուգահեռ անցկացվող «Բուրգի Միջազգային Կոնֆեդերացիայի» տարեկան կոնգրեսին:
Նշենք, որ «Դինամիկ բուրգ» խաղաձևի առաջնությունը 2013թ.-ին Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի կողմից կազմակերպված չորրորդ խոշոր ստուգատեսն էր: Մինչ այդ ընթացել էին «Մոսկովյան բուրգ» և «Ազատ Բուրգ» խաղաձևերի Հայաստանի բաց առաջնությունները, նաև անց էր կացվել Հայաստանի Թիմային Գավաթ խոշոր մրցաշարը:
ՀԲՍՖ աշխատակազմ
