Անգլիական պարբերականներում տարածվել են հրապարակումներ, որոնցում նշվում է,
թե Օբաման աշխարհը հանձնեց Պուտինին, և Սիրիայի վրա հարձակումների հետաձգումը Օբամայի վարկանիշի անկում բերեց:
Այս հարցին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Պետրոսյանը:
«Նախագահի վարկանիշի անկում եղավ այնքանով, որ նա հայտարարեց, թե հարվածելու է Սիրիային ու չհարվածեց, բայց այստեղ մի բայց կա: Չպետք է բացառել, որ ԱՄՆ-ն ի վերջո կհարվածի Սիրիային, մանավանդ որ նա հայտարարեց, թե այդ հարվածները կլինեն արդյունավետ, երբ էլ որ լինեն: Եվ ամենակարևորը, այս ամենի արդյունքոմ Սիրիան զրկվեց քիմիական զենքից, որը տարածաշրջանում ձեռնտու էր Իսրայելին` ԱՄՆ-ի հուսալի դաշնակցին: Մյուս կողմից դա շատ ձեռնուտու է Ամերիկային` հետագա վտանգներից խուսափելու համար», – կարծիք հայտնեց Սարգիս Գրիգորյանը:
Իսկ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ հարվածները հետաձգելով Օբաման բարձացրեց իր հեղինակությունը, որովհետև նա, ի վերջո, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է, և այս քայլը մասամբ արդարացնում է նրա այդ մրցանակը:
