Կոլումբիայի ոստիկանությունից հայտնում են, որ Տորոնտոյից կինը ձերբակալվել է Բոգոտայի օդանավակայանում՝ հղի ձևանալով 2 կգ կոկաին իր վրա կրելու համար:
28-ամյա Թաբիթա Լիա Րիչին Բոգոտայում փորձում էր բարձրանալ Air Canada-ի ինքնաթիռը, երբ հսկիչը նկատել է, որ նրա փորը անսովոր սառն է և կոշտ:
Ոստիկանությունը հայտնաբերել էր նրա մարմնին ամրացված լատեքսից պատրաստված կեղծ փորը և 2կգ կոկաին:
Ոստիկանությունից հայտնում են, որ Րիչին Կոլումբիա է ժամանել օգոստոսի 6-ին՝ ավելացնելով, որ նա սոցիալական աշխատող է:
Կանադայի դեսպանատունը դեպքի կապակցությամբ մանրամասներ չի հաղորդել:
Կոլումբիայի պետական պաշտոնյաների տվյալներով՝ երկրի բանտերում 874 օտարերկրացիներ են պահվում՝ հիմնականում թմրանյութի տեղափոխման մեղադրանքով:
